Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտնում է. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին՝ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, ԵԺԿ անդամ երկրների ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև ԵԺԿ ղեկավար կազմի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրոնեսթի և Եվրոխորհրդարանի ներկայացուցիչներ: Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին: Նա գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոմիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում՝ Եվրոմիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին՝ ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների, առկա մարտահրավերների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հորդորել է գործընկերներին՝ անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30