Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

82-ամյա Արտուշ Միրզոյանին պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդ

1038
Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 03:15
82-ամյա Արտուշ Միրզոյանին պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդ

82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է. «Խնդրում եմ չկրկնել։ Սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության։ Հատկապես՝ մեր տարիքով հայրենակիցների»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին իրավապահ մարմինները թույլ չէին տվել Արտուշ Միրզոյանին բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ հաշվի առնելով պարետի կողմից մտցված սահմանափակումները:

Թեմայի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ծավալվեցին նաև համացանցում: