Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկվի մարդկանց վրա. #TheWallStreetJournal
2684
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 14:20
![]() Միացյալ Նահանգներում մշակվող կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը կթեստավորվի մարդկանց վրա, գրում է The Wall Street Journal-ը: MRNA-1273 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է Moderna դեղագործական ընկերության կողմից՝ ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) հետ համատեղ: Ընկերությունը պնդում է, որ իրենց հաջողվել է ռեկորդային ժամանակահատվածում ստեղծել դեղամիջոց, որը, NIAID-ի ղեկավարի խոսքով, պատրաստ է մարդկանց վրա փորձարկմանը: 2020թ. ապրիլին ընկերությունն ընտրելու է 20-25 առողջ կամավորի՝ դեղամիջոցի անվտանգ չափաբաժինը փորձարկելու, ինչպես նաև դրա արդյունավետությունը որոշելու համար: Թեստի արդյունքները, ըստ WSJ-ի, հասանելի կլինեն 2020 թվականի հուլիսին կամ օգոստոսին: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
