Տեղի կունենա Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը
![]() Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 19-21-ը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ 10-ից ավելի հրատարակչություն և գրատուն: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ ժամը՝ 14:00-ին: Տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին: Նախատեսվում են նաև հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019թ-ի Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների մրցույթի մրցանակակիրների և երեխաների մասնակցությամբ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, տարվա հոբելյարներին նվիրված կինոդիտումներ: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին: Ամփոփումը՝ փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
