Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրը

354
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ., 23:05
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ փետրվարի 15-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի ռուսական դասական երաժշտության երեկո։ «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրն ընդգրկում է ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ մեկ կոնցերտը և Ալեքսանդր Սկրյաբինի Թիվ երկու սիմֆոնիան։

Որպես մենակատար հանդես կգա հարավկորեացի հայտնի ջութակահար Իյե Յուն Չոյը։ Վերջինս հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ‚ ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ‚ Սեուլի ֆիլհարմոնիկ‚ Մոնրեալի սիմֆոնիկ‚ Մյունխենի սիմֆոնիկ‚ Դրեզդենի ֆիլհարմոնիկ և այլ անվանի նվագախմբեր։

Համերգային երեկոն տեղի կունենա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Manoel թատրոնում։ Նշենք‚ որ կատարողական արվեստի այս նշանավոր կենտրոնը Եվրոպայի հնագույն թատրոններից է։