Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մրցույթում հաղթող չի ճանաչվել

445
Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 16:25
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մրցույթում հաղթող չի ճանաչվել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել. այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել»: