Կամերային նվագախումբը կներկայացնի Բեթհովենի ստեղծագործությունները
![]() Կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի բեթհովենյան ինքնատիպ ծրագիր: Փետրվարի 1-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին նվագախումբը ելույթ կունենա երկու հանրահայտ արտիստների հետ: Հանրաճանաչ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ՝ նվագախմբի հետ հանդես կգա ճանաչում վայելող դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա): Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ն է և Սիմֆոնիա թիվ 4-ը: Ժոզեֆ Մորիս Վեդերը շվեյցարացի դաշնակահար է, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, որոնցից են Նյու Յորքի Կարնեգի հոլը, Բեռլինի Ֆիլհարմոնիկը, Վիեննայի Մյուզիքֆերայնը, Լոնդոնի Վիգմոր հոլը, Ցյուրիխի Տոնհալեն և այլն: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և այլ երկրներում: Համագործակցել է ամենատարբեր նվագախմբերի հետ, իսկ որպես երաժիշտ ելույթ ունեցել Գոտյե Կապյուսոնի, Մարկ Բուշկովի, Նելսոն Գորների և այլոց հետ: Բացի ակտիվ համերգային գործունեությունից՝ զբաղվում է մանկավարժությամբ: Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն մեծ պահանջարկ վայելող արտիստ է ամբողջ աշխարհում: Ներկայում Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորն է: Նաև Բեյրութի հեղինակավոր Ալ Բուստան փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, հիմնադրել է Լերիչիի Festival Suoni dal Golfo փառատոնը: Հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, եղել Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ դիրիժորը: Համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Գոտյե Կապյուսոնը, Խատյա Բունիաթիշվիլին, Աննա Տիֆուն, Սթիվեն Իսերլիսը, Ալեքսանդրա Սումը և այլք: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
