Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի` Պետոյի ծննդյան օրն է
![]() Այսօր հայ ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի ծննդյան օրն է: Նա կդառնար 56 տարեկան։ Ծնվել է 1964-ի հունվարի 30-ին Պռոշյան գյուղում: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։ Պետոն 1989-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը և ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում: 1994-ի հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք՝ տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում և իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը: 1992-ից Պետրոսը Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր: «Ոչ մի անգամ չեմ ասել՝ մի գնա: Իհարկե, ծնողը ինչքան էլ դեմ լինի, եթե ինքը ձգտում է գնալու, պիտի գնա: Ու գնաց»,- մի առիթով ասել է հերոսի հայրը: Նա մահացել է 1994-ի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։ 2001-ին նրան շնորհվել է Արցախի հերոսի կոչում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12



