Գիտնականները պնդում են՝ պտուղը ցավ է զգում աբորտի ժամանակ արդեն իսկ 12 շաբաթականից
![]() Գիտնականները կոչ են անում առողջապահական հանրությանը՝ մի կողմ դնել քաղաքական նախընտրություններն ու ընդունել օր օրի ավելացող փաստերն առ այն, որ չծնված երեխաներն արդեն իսկ 12 շաբաթականից կարող են ցավ զգալ: Journal of Medical Ethics ամսագրի հոդվածում Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր, ցավի մասնագետ Սթյուարթ Դերբիշիրը գրում է, որ ժամանակ է՝ այս հարցը լուրջ ուշադրության արժանացնել: Դերբիշիրն ու նրա հոդվածի համահեղինակ Ջոն Բոքմանը պնդում են, որ պտղի ուղեղն ու նյարդային համակարգը բավականին զարգացած են մինչև 24 շաբաթականը ցավ զգալու համար: Երկրների մեծ մասում աբորտը թույլատրված է մինչև 24 շաբաթականը: Գիտնականների նոր հետազոտությունները փաստում են, որ արդեն հղիության 12-րդ շաբաթից պտուղը զգում է ցավանման գրգիռներ, ինչը նշանակում է, որ նա միանշանակ տառապում է հղիության արհեստական ընդհատման ժամանակ: Նախկինում համարվում էր, թե գլխուղեղի կեղևը, որը պատասխանատու է զգայական տեղեկատվության համար, մինչև 24 շաբաթականը բավականաչափ զարգացած չէ ցավային ազդանշանները փոխանցելու համար: Այնինչ Սինգապուրի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ գլխուղեղի կեղևի վնասվածք ունեցող չափահասը զուրկ չէ ցավի զգացողությունից: Բժիշկներն ասում են, որ ժամանակն է վերջ դնել այս բարոյական անպատասխանատվությանն ու աբորտի անհրաժեշտության պարագայում ցավազրկում անել պտղին վիրահատությունից առաջ: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
