Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020 թվականի անդրանիկ համերգին հանդես կգա տաղանդավոր ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ: Հունվարի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ հանդես կգա Եվրոպայում ճանաչում վայելող դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բազում հեղինակավոր բեմեր նվաճել: Ծրագրում ընդգրկված են Մենդելսոնի, Մոցարտի, Շոստակովիչի ստեղծագործությունները: Ջութակահար Անուշ Նիկողոսյանը մասնակցել է միջազգային փառատոների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Ռուսաստանում: Որպես մենակատար հանդես է եկել Deutsche Radio Philharmonie Saarbrücken-ի, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ, Կարինթիայի սիմֆոնիկ, Մանհայմի Կուրպֆալց կամերային, Մորավիայի ֆիլհարմոնիկ, Կաունասի կամերային, Հայաստանի պետական կամերային, Ուրալի Ֆիլհարմոնիկ, Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյան, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Դմիտրի Լիսս, Լեոշ Սվարովսկի, Պավել Բերման, Ալեքսանդր Տրեգեր, Էմանուել Սիֆերտ, Մարկուս Բոշ և այլք): Ա. Նիկողոսյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է “International Kärntner Sparkasse Wörthersee” մրցույթը (Ավստրիա, 2010, 1-ին մրցանակ): Դրան հաջորդեցին փառատոներում անվանի նվագախմբերի հետ հանդես գալու հրավերներ; Նիկողոսյանը ելույթներ է ունեցել Ֆրանկֆուրտի Alte Oper, Opéra de Nice, Լինցի Brucknerhaus, Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիկ համերգասրահ, Կլագենֆուրտի Konzerthaus, Արամ Խաչատրյան համերգասրահ, BASF Ludwigshafen Konzerthaus և այլ համերգասրահներում: |
«Ոմանք փորձում են մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից». Սերգեյ Խաչատրյանի խոսքը՝ համերգի ժամանակ (տեսանյութ)
46505.05.2024, 23:54Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)
46905.05.2024, 19:48«Խոսրովի» արգելոցի՝ խիստ վթարային վիճակում գտնվող զարդը՝ Աղջոց վանքը (լուսանկար)
46805.05.2024, 18:48Սերգեյ Խաչատրյանը և Էդուարդ Թոփչյանը համերգային աննախադեպ շրջագայություն կունենան Հայաստանում
48305.05.2024, 02:06«Տալույս» երգչախումբը Հայաստանի ու Արցախի օրհներգերով ողջունեց Սրբազանի գլխավորած քայլերթը (տեսանյութ)
13304.05.2024, 20:30«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
14601.05.2024, 20:36