Կովկասյան շանսոնի երեկո՝ Երևանում
![]() Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 23-ին կանցկացվի կովկասյան շանսոնի երեկո: Երեկոյի հատուկ հյուրն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե կլառնետ» տիտղոսակիր Միխայիլ Միրզաբեկովը, ով հայտնի է ոչ միայն շանսոն ոճի, այլ նաև՝ ջազ կատարումներով: Վերջինս ազգությամբ հայ է, ծնվել է Բաքվում, բայց գործունեությունը ծավալել է Ռուսաստանում: Երեկոն լի կլինի անակնկալներով՝ կներկայացվի նոր երգ Հայաստանի մասին, որի երաժշտության հեղինակը Միխայիլ Միրզաբեկովն է, իսկ խոսքերը գրել է ազգությամբ հրեա, հայերի լավ ընկեր, երաժիշտ Բեռնարդ Օսիպովը: Երգը հայերեն և ռուսերեն է, կոչվում է «Вечная Армения»: Բեռնարդ Օսիպովը, խոսելով երգի խոսքերի ստեղծման մասին, նշել է. «Լինելով հրեա ազգի արժանավոր զավակ՝ պետք է ասեմ, որ ինձ բազմիս ջերմացրել են հայկական կրակները, հայկական յուրաքանչյուր երգ հոգու իսկական բալասան է»: Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
