Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում». Հովհաննես Մանուկյան

361
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 19:15
«Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում». Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը գրել է. «Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում: Եվ մենք մոտենում ենք բարոյալքման այնպիսի սահմանի, որն ազգային անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել: Եթե իշխանությունն ու հանրային ինստիտուտները՝ զգալով իրենց որոշարկված պատասխանատվությունն այս ամենի հետևանքների համար, շուտափույթ չձեռնարկեն կտրուկ միջոցներ, ապա վախենամ ճգնաժամային օրերին մեզ «իսկանդերն» էլ չօգնի: Հանրային համերաշխությունն ու ատելության դրսևորումների բացառումը այլընտրանք չունի, իսկ սա չհասկացողները կամ հասկացող և գիտակցաբար ատելության միջավայր խթանողները կկանգնեն առնվազն պատմության դատի առաջ»: