Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն
![]() «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները հայտարարություն է տարածել. «Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը»,- նշված է հայտարարության մեջ: Հարգելի գործընկերներ, 1.) Պետական ֆինանսների անարդյունավետ և անտրամաբանական բաշխման մասին. 2.) Հովանավորչության և երկակի ստանդարտների մասին. 3.) Ֆինանսական հաշվետվողականության բացակայության մասին. Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կեղծ մատնության և զրպարտության հիմունքներով գրված դիմումի արդյունքում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինընկերությունը զրկվել է 2019թ-ին պետական ֆինանսավորման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: 2018թ-ին ֆիլմերի ֆինասավորման պետական հանձնաժողովը ապօրինի հիմքով մերժել է նույն կինոընկերության մեկ այլ կինոնախագծի ֆինանսավորման Հայտի քննարկումը: Սա հիմք է տալիս պնդելու, որ 2018-2019թթ-ին կինոընկերության հանդեպ ազգային կինոկենտրոնը դրսևորել է խտրական վերաբերմունք, ինչը ՖԱՀՖ-ը որակում է որպես հավասար մրցակցության պայմանների ակնհայտ խախտում: Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբնությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու և քիչ-միչ բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա: ՖԱՀՖ-ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կինոյի պատասխանատուներին՝ կինոյի պետական կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ անելու պահանջով. |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
