Լոնդոնի Բարբիկան կենտրոնում հնչել է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան
![]() Հունվարի 14-ին եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկավ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Անգլիացի խստապահանջ ունկնդիրը Բարբիկան լեփ-լեցուն համերգասրահում հոտնկայս ծափահարություններով ընդունեց Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Բարբիկան կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը։ Լոնդոնի Բարբիկանը Եվրոպայում կատարողական արվեստի ամենամեծ կենտրոնն է։ Այստեղ տեղի են ունենում դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ։ Վաղը՝ հունվարի 17-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Եվրոպայի մեկ այլ հեղինակավոր համերգասրահում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգային տուրը մեծ արձագանք է ստացել նաև արտասահմանյան լրատվամիջոցներում. անդրադարձներ կարելի է կարդալ Classic FM-ում‚ The Strad-ում‚ Rhinegold-ում‚ International Arts Manager-ում։ ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

