«Կանենք առավելագույնը, որ անհարմարությունները քիչ լինեն». Արայիկ Հարությունյան
![]() Հունվարի 8-ին ԿԳՄՍ նախարարը հայտնել էր Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող Հին քաղաքը վերականգնելու, վերաբացելու մտադրության մասին։ Այսօր այդ թեմայով Factor TV-ի եթերում Հարությունյան ասել է. «2003 թվականին, երբ հրապարակի վերակառուցում էր տեղի ունենում, անսպասելի, թե սպասելի՝ չգիտեմ, հայտնաբերեցին հին շենքերի հիմքեր և հարկեր, որոնք հողի տակ էին, և նախորդ իշխանությունները դա պարզապես կոնսերվացրեցին։ Այն ժամանակվանից իմ մտքում կար, որ, գուցե, դա հետաքրքրի ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև՝ զբոսաշրջիկներին։ Ճամփորդությունների ժամանակ մի քանի տեղ տեսել էի, և երբ անցած տարի պաշտոն զբաղեցրի նաև մշակույթի մասով, անցկացրեցի մի քանի քննարկումներ՝ զրուցեցինք այն մարդկանց հետ, որոնք այդտեղ պեղումներով են զբաղվել։ Հիմա արդեն խումբ է ձևավորված, որ ինստիտուցիոնալ առաջ գնանք։ Մենք չենք ուզում շտապել, ավելի լավ է, որ պատշաճ կերպով նախապատրաստվենք, որովհետև այդտեղ թե՛ ճարտարապետական, թե՛ հնագիտական, թե՛ պատմական խնդիր կա, բոլոր ոլորտներից մասնագետներ ենք ներգրավել և այսօր ներկայացրել ենք այդ հանձնախմբի անդամների ցանկը։ Սա գերակշիռ մասով գնահատվել է որպես դրական ձեռնարկ։ Կանենք առավելագույնը, որպեսզի անհարմարությունները քիչ լինեն»: Մանրամասները՝ տեսանյութում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
