Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Էրդողանը խոստացել է դաս տալ Հաֆթարին․ #Reuters

1679
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 21:55
Էրդողանը խոստացել է դաս տալ Հաֆթարին․ #Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է դաս տալ Լիբիական ազգային բանակը գլխավորող մարշալ Խալիֆա Հաֆթարին, երբ վերջինը հրաժարվել է դադարեցնել կրակը, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Մոսկվայում ընթացող՝ Լիբիայի հակամարտող երկու կողմերի միջև բանակցությունները տապալվել էին։ Բանակցություններին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա էին ժամանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և երկրի երկրորդ քաղաքի՝ Բենգազիում տեղակայված «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը: