Էյվազովը հերքել է, որ մերժել է հանդես գալ հայ սոպրանոյի հետ
![]() Դրեզդենի SemperOperaball-ը հերքել է տարածված տեղեկությունը, թե ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։ Թատրոնն այդ մասին հայտարարություն է տարածել: Իսկ տենոր Յ.Այվազովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ադրբեջանցի եմ և իմ հստակ պատկերացումն ու կարծիքն ունեմ Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն շոշափում իմ մասնագիտությունն ու գործընկերներին: Այդ մասին է խոսում այն փաստը, որ ես Մեծ Թատրոնում բազմաթիվ ելույթներ եմ ունեցել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ: Այդ պատճառով վստահե՛ք ճշտված տեղեկատվությանը և այսուհետ սադրանքներ մի՛ տարածեք: Ինչպես նախապես ծրագրված էր, իմ ելույթը SemperOperaball-ում մենակատարային է և այլ երգիչների հետ զուգերգ չէր ենթադրում»: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
