Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

407
Երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ., 23:20
Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի:

Լոռեցյանի պաշտպանը ցանկանում է ապացուցել, որ վերջինը ցանկացել է աշխատանքից ազատվել ձերբակալումից մի քանի օր առաջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։