Ջազ նվագախումբն ամանորյա տոնական ռիթմերով նշեց Հին Նոր տարին
![]() Հին Նոր տարին՝ ամանորյա տոնական ռիթմերով. Հայաստանի պետական ջազ նվագախումբը հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում ներկայացրեց տոնական ծրագիր։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Նվագախումբն ինքնատիպ տոնական համերգով էր ազդարարում նոր տարվա մեկնարկը՝ նպատակ ունենալով տարվա հենց սկզբից դրական ու ջերմ հույզեր հաղորդել ունկնդրին: Եվ ձեռնարկն, իսկապես, հաջողված էր: Տոնական երեկոյին կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի համար: Երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես եկան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ: Վահագն Հայրապետյանն ուրախություն հայտնեց, որ այս տարի Ամանորի ընթացքում Հայաստանում բազում տոնական միջոցառումներ են անցկացվել, և տոնական միջոցառումները շատ աշխույժ են անցնում: Այս համերգն էլ նման տոնական միջոցառումներից մեկն է: «Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր, թարմ ձևաչափ ներկայացրեց: Նվագախմբի հետ բազմիցս ենք համագործակցում, տարիներ շարունակ ելույթ ունենում, և մեր համագործակցությունը միայն ելույթներով չի եզրափակվում, ես մշակումներ եմ անում այս նվագախմբի համար, ինչպես նաև իմ գրած ստեղծագործություններն եմ առաջարկում: Այս համերգի համար էլ մի քանի գործ ունեի մշակած, որոնք ևս հնչեցին»,- նշեց Վահագն Հայրապետյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
