Ջազ նվագախումբը Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով
![]() Հայաստանի պետական ջազ նվագախումբը Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով: Նվագախումբը հունվարի 12-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Նվագախումբն ինքնատիպ տոնական համերգով է ազդարարում նոր տարվա մեկնարկը՝ նպատակ ունենալով տարվա հենց սկզբից դրական ու ջերմ հույզեր հաղորդել ունկնդրին: Տոնական երեկոյին կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի համար: Երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ: Նվագախումբն այդպիսով ճանապարհ է հարթում նաև երիտասարդ տաղանդների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալու մեծ բեմերում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
