«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով». Սերգեյ Փարաջանով
![]() Եթե մի անգամ տանը մենակ լինեք, բացեք նուռը և նայեք. ինչ գեղեցկություն, ինչ կանոնավորություն: Այ եթե մարդն էլ, ընտանիքն էլ, ազգն էլ, կուսակցությունն էլ նռան նման լինեին: Նուռը հյութ է, գույն է, արյուն է: Սերգեյ Փարաջանով «Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»,- մի առիթով ասել է 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը՝ Սերգեյ Փարաջանովը, ով ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: 1973 թվականին խորհրդային կառավարությունը Սերգեյ Փարաջանովին դատապարտեց 5 տարավա ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության համար։ Նրա ազատազրկմանն արձագանքեցին բազմաթիվ արվեստագետներ, գրողներ, նկարիչներ, ռեժիսորներ աշխարհի ամենատարբեր ծայրերեից։ Եվ չնայած դրան, Փարաջանովին միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Բանտը չկոտրեց Փարաջանովին, չաղտոտեց նրա հոգին: Նա կեղտի, լվերի ու ցածրացումների աշխարհից դուրս բերեց գեղեցկությունը, դարձավ իսկական նկարիչ: Քարի փոքրիկ կտորը, չորացած խոտը, երկաթե ձողերը նրա ձեռքերում գլուխգործոցներ էին դառնում: Երկար տարիներ նրան արգելված էր նկարահանել ֆիլմեր, սակայն 80-ականներին թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Աշուղ ղարիբը»։ Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը մնաց անավարտ և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով, Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում։ ««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»,- ասել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին: Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964-ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ Սիրված արվեստագետը մահացավ 1990 թվականի հուլիսին Երևանում, քաղցկեղից։ Նա կյանքից հեռացավ՝ չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահաղացումները: Փարաջանովին հուղարկավորել են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12





