Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

440
Չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ., 13:30
Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

Երգիչ Վահագ Ռաշը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Ձյուն» երգը։ Երգի բառերը գրել է Վահագի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը:

«Առաջին անգամ լսելուց հետո միանգամից մտավ հոգուս մեջ: Գործիքավորման նախնական տարբերակ ստանալուց հետո տրամադրեցի Վահան Նահապետյանին, ով շատ պրոֆեսիոնալ ձևով ստացավ գործիքավորման վերջնական տարբերակը: Այն լսելուց հետո հասկացա, որ երգը պետք է լինի դուետի տեսքով, այստեղ ամենաբարդ պահն էր, քանի որ գործիքավորումը կատարվել էր իմ ձայնի հիման վրա, ու շատ դժվար էր գտնել կանացի ձայն, որը կհամապատասխաներ այդ տոնայնությանը, բայց վերջ ի վերջո մոտ մեկ տարի փնտրտուքներից հետո գտանք Արևիկ Կարապետյանին ում ձայնը շատ համահունչ ու գեղեցիկ ստացվեց»,- ասել է երգիչը:

Վահագը նաև նշել է, նոր տարվա ընթացքում պլանավորում է թողարկել մոտ հինգից յոթ երգ։

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը
Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

«Նոր համերգային ակուստիկ ծրագիր ենք մշակում ու ավարտելուց հետո կունենանք շրջագայություն հանրապետությունում ու հետագայում հանրապետությունից դուրս: Պլանները շատ են ու բազմազան, կուզեի ամեն ինչ հասցնել 2020 թվականին ու կփորձեմ ամեն ինչ անել, որ հանդիսատեսս գոհ մնա»,- խոստացել է Վահագ Ռաշը:

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը