Այսօր լրանում է Վահան Տերյանի մահվան 100-ամյակը
![]() Հունվարի 7-ին լրանում է նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցը: Ջավախքի Գանձա գյուղում ծնված Տերյանը բուռն ստեղծագործական ու հասարակական կյանքով ապրեց: Նա բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Վ.Տերյանն իր պոեզիայով բերեց նոր մտածողություն ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու: Նա առաջինն էր, որ արևելահայ բանաստեղծության մեջ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Վ. Տերյանը նաև ակտիվ քաղաքական գործիչ էր: Եվ եթե նրա ստեղծագործական էջերն ուսումնասիրված են, ապա մինչ այժմ չբացահայտված ու մութ են նրա հասարակական- քաղաքական կյանքի շատ դրվագներ: Տերյանի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը մի առիթով ասել էր. «Մենք ոչինչ չգիտենք Տերյանի գործունության մասին Բրեստ-Լիտովսկում: Այնինչ՝ կա հուշագրական ժառանգություն, օրինակ՝ դաշնակցական հեղինակների հուշեր կան, որ մինչ Բրեստ-Լիտովսկ գնալը Տերյանը Պետերբուրգում խորհրդակցություն է ունեցել Դաշնակցության ղեկավարի և մի քանի հայ գեներալների, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող հայերի հետ»: Այնպես որ, գուցե ապագայում նոր բացահայտումներ ի հայտ կգան մեծ բանաստեղծի հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ, և կբացվեն որոշ փակագծեր, թե այդ ի՞նչ հանձնարարությամբ էր նա 1920 թվականին Մոսկվայից մեկնել Միջին Ասիա և ճանապարհին՝ հեռավոր Օրենբուրգ քաղաքում վախճանվել: Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում 2000թ. տեղադրվել է բանաստեղծի արձանը: Քանդակագործը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետը՝ Համլետ Խաչատրյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
