Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«ԱՄՆ նախագահը արտաբերում է բարբարոսներին վայել սպառնալիք». Տիգրան Խզմալյան

436
Երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ., 00:30
«ԱՄՆ նախագահը արտաբերում է բարբարոսներին վայել սպառնալիք». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացավ ոչնչացնել Իրանի ամենաարժեքավոր մշակութային վայրերը, եթե այդ երկիրը փորձի վրեժ առնել գեներալ Սուլեյմանիի սպանության համար։ Ո՞ւմ հետ է պայքարում Թրամփը և հանուն ինչի՞: Վերջերս աշխարհը ցնցվում էր Նոտր-Դամի հրդեհի պատճառով, մենք բոլորս սարսափում էինք իսլամական մոլեռանդների կողմից սիրիական Պալմիրայի և աֆղանական Բուդդաների ոչնչացումից։ Եվ ահա Արևմուտքի առաջնորդ ԱՄՆ նախագահը արտաբերում է բարբարոսներին վայել սպառնալիք։ Այս լուսանկարներում Իրանի գլխավոր մշակութային գանձն է՝ Պերսեպոլիսը։ Զավթելով այն մ.թ.ա. 3-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացին ծնկի եկավ և բացականչեց. «Եվ ես սա՞ էի ուզում քանդել»:

Տեսնելով այս վեհությունը՝ Ալեքսանդրը որոշեց միավորել Արևմուտքի և Արևելքի աստվածներին միացյալ պանթեոնում՝ ի նշան մարդկային մշակույթի տիեզերական միության։ Միգուցե նախագահ Թրամփին արժե այցելե՞լ Պերսեպոլիս, այն էլ հյուրի կարգավիճակով, այլ ոչ թե՝ ռմբակոծիչով...»: