Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն». Նիկոլ Փաշինյան

503
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ., 21:40
«Տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն:

Սրանից հետո՝ խնդրում եմ այլևս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում և կազմակերպում:

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եվ վերջ»: