«Ուղիղ պատվերն ամենահեշտը, արագն ու անարդյունավետն է». Լիլիթ Բլեյան
![]() Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի ավելի ճիշտ է (ընդհանրապես, ոչ միայն էս մասնավոր դեպքում) ոչ թե երգեր պատվիրել, այլ էնպես անել, որ ամենատարբեր ժանրերի «երգաստեղծների» համար լինեն հասանելի ռեսուրսներ՝ իրենց երգերը ձայնագրելու, հանրությանը հասցնելու, համերգներ կազմակերպելու համար, որ դուրս գանք կաբինետային պատվերների փակ շրջանից։ Անուղղակի, ճկուն քայլեր են պետք, իսկ ուղիղ պատվերը ամենահեշտը, արագն ու անարդյունավետն է՝ որևէ ստեղծագործական ոլորտի հեռանկարային զարգացման համար։ Մշակույթի բյուջեն տնօրինելն ընդհանրապես շատ նուրբ արվեստ է, ու երբեք կարծեմ անկախության շրջանում մեզ մոտ դա չի ստացվել։ Երգի ոլորտը, մասնավորապես, երբևէ չի արժանացել առանձին վերաբերմունքի, մտահոգության, նույնիսկ մտքի ծայրով կարևորման՝ էն պարագայում, երբ ամենահեշտ տարածվող ու ճաշակ թելադրող երաժշտական ժանրն է»։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
