«Դա մատնում է հեղինակների մակերեսային ու փնթի վերաբերմունքը հայերենին». Կարեն Անտաշյան
![]() Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առհասարակ հայկական պոպուլյար երգերում ընդունված խոտան է հայերեն բնական վերջին վանկի ձայնավորի շեշտի կամայական տեղաշարժը՝ ըստ երգի ռիթմի թելադրած անհրաժեշտության, բայց Գարիկի ու Սոնայի երգը բոլոր ռեկորդները խփեց, գրեթե բոլոր բառերի շեշտերը խախտված են, ինչը մատնում է հեղինակների մակերեսային ու փնթի վերաբերմունքը հայերենին։ Քանի որ սա կոնցեպտուալ փորձարարական արվեստի նմուշ չէ, այլ արված է, որ բռնի, ուրեմն կարող եմ համեմատություն անել՝ ոնց որ գնաս փչացած սեղանատամդ հանելու, բժիշկը առջևի ատամներից քաշի, քանի որ իրեն այդպես է հարմար, կամ վաճառողից հաց ուզես քեզ ժավելի սպիրտ տա, քանի որ ալարում է քայլել մյուս բաժին։ տոնածԱռի լույսը վառվԵլու է Ավելի վաղ հայտնել էինք, որ երգչուհի Սոնա Ռուբենյանը և հաղորդավար, երաժիշտ Գարիկ Պապոյանը երկրպագուներին են ներկայացրել նոր՝ «Էն ում Ամանորն է» երգի պրեմիերան: Երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
