Վիրահայոց թեմն ահազանգում է՝ Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցին ոչնչացման եզրին է
![]() Առանց այն էլ ավիրված ու անտերության մատնված Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցին օրեր առաջ կրակի բաժին է դարձել։ Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների շարքում է Սուրբ Մինասը։ Գործող Ս․ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ․ Սարսափելի վիճակ էր՝ ասում է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը, ով հրդեհի մասին լսել է ու եկեղեցու սպասավորների հետ գնացել եկեղեցի․ «Դիտավորություն, թե՞ անզգուշություն, չենք կարող ասել, բայց եկեղեցու ներսն էր վառվում, փայտեր, ճյուղեր, սարսափելի վիճակում է եկեղեցին, փլատակների վերածված, մարդիկ ներսում լվացք են փռում։ Մենք ցավագին ենք ընկալում նման երևույթները, քանի որ գիտենք՝ մեր եկեղեցին է, սակայն հարցը շտկել չենք կարողանում»,- փոխանցում է aliq.ge-ն: Սուսաննա Խաչատրյանն ասում է՝ այս ուղղությամբ թեմը երբեք անգործ չի նստել։ Իր խոսքերով ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործել են, Թեմն իր ձայնը բարձրացրել է, նամակներ ուղղել, ոչ միայն Սուրբ Մինասի, այլ մյուս վիճարկելի եկեղեցիների հարցով։ Պատրիարքարանը գտնում է, որ եկեղեցիների պատկանելության հարցը պետք է լուծեն գիտնականները, պետք է հանձնաժողովներ կազմվեն, որոնք եզրակացություն կանեն։ Ըստ Սուսաննա Խաչատրյանի, սակայն, հայկական կողմը եզրակացության ու ապացույցների կարիք չունի։ Եկեղեցու հայկական լինելը միանշանակ է, դա ապացուցված է ոչ միայն հայկական, այլև վրացական աղբյուրների արխիվային նյութերի հիման վրա։ Վիրահայոց թեմի ահազանգից օրեր են անցել, սակայն ոչ մի արդյունք ու արձագանք չկա։ Թեմի մամուլի ու լրատվության պատասխանատուն ասում է, որ սեփական ուժերով արվածն ընդամենը 24 ժամ արդյունք է ունենում։ Մաքրելուց հետո եկեղեցու հարակից տարածքը սեփականաշնորհած հարևանները կրկին աղբով են լցնում։ Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1790 թվականին: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

