«Փոքրիկ իշխանը» բալետի ներկայացումը` նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Փոքրիկ իշխանը» բալետի ներկայացումը՝ ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի: Ներկայացումը նվիրված է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին: Բալետի երաժշտությունը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը՝ Օտտո Բուբենիչեկի: Ներկայացմանը մասնակցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը: Գլխավոր դերում հանդես կգա քոլեջի մասնագիտական 2-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյանը: «Փոքրիկ իշխանը» բալետի ներկայացումը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
