«Նոր սերունդը պետք է հրաժարվի ռաբիսից». Հովհաննես Չեքիջյան
![]() «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը նշել է, որ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում շատ խոստումնալից երիտասարդներ կան: Ըստ մաեստրոյի անցնող 2019 թվականը բեղմնավոր էր ակադեմիական երգչախմբի համար. «Մեր կարգի երգչախմբեր աշխարհում շատ քիչ կան: Ես արդեն գրեթե 60 տարի ղեկավարում եմ կապելլան, մի կարծեք, թե դա այդքան հեշտ է: Նման կոլեկտիվները հաճախ ձևավորվում են, հետո արագորեն խամրում»: Չեքիջյանը հիշում է, որ 1960-ականներին, երբ եկավ Երևան, բոլորի պատուհաններից հնչում էր ադրբեջանական երաժշտություն. «Բարեբախտաբար, մարդիկ հասկացան, որ դա մերը չէ: Հիմա էլ դրան փոխարինեց ռաբիսը, որը մեզ պատիվ չի բերում: Մեր ժողովուրդը Կոմիտաս ու Նարեկացի է ունեցել: Նման ցածր մակարդակ մեզ չի սազում: Նոր սերունդը պետք է հրաժարվի ռաբիսից, նրանք օտար ազդեցության տակ են»,-ասել է նա: Հովհաննես Չեքիջյանի պնդմամբ՝ պետությունը չի կարող կարգավորել մշակույթի, երաժշտության դաշտը, ժողովուրդն ինքը պետք է զգա և հասկանա՝ որն է իրենը. «Մեր երաժշտությունն ու գրականությունն ուշագրավ են ամբողջ աշխարհի մասշտաբով: Եթե վրացիները Կոմիտաս ունենային, նրանք մեզնից շատ ավելի կհանրահռչակեին»,-ընդգծել է նա: Հովհաննես Չեքիջյանի կարծիքով՝ իրենց կոմիտասյան կատարումներն ավելի բարձր են, քան ընթացիկ միջկուսակցական կռիվները: «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն հատուկ մարդիկ: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը հաշտ ու համերաշխ ապրի, այլապես քաղաքացիական պատերազմ կսկսվի»,- ամփոփել է Հայաստանի ազգային հերոսը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
