Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Ամանորին ի՞նչ ներկայացումներ են նախատեսվում թատրոններում

898
Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ., 18:05
Ամանորին ի՞նչ ներկայացումներ են նախատեսվում թատրոններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է Ամանորի տոնական օրերին՝ իր ենթակայության տակ գտնվող թատրոններում կայանալիք ներկայացումների ցանկն ու ժամանակացույցը:

Դեկտեմբերի 30

Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետական դրամ. թատրոն-«Բարի հրաշագործը»- 13։00
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն-Մանկական ներկայացում- 11:00, 13:00
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն-Ա. Լինդգրեն՝ «Մանչուկն ու Կառլսոնը»- 11:00, 13:00, 15:00
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն-«Բիմ Բոմը և Նոր տարին»- 14:00
Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն-Ամանորյա ներկայացում- 12:00

Դեկտեմբերի 31

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն-Մանկական ներկայացում- 11:00
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն-«Բիմ Բոմը և Նոր տարին»- 14:00
Պետական կամերային երաժշտական թատրոն-«Նվեր Ձմեռ պապիկին»- 12:00
Երևանի խամաճիկների պետական թատրոն-Ամանորյա ներկայացում- 12:30
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-Ամանորյա համերգ- 18:00
Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-«Ծովահենների հեքիաթը»- 13:00

Հունվարի 1

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադ. թատրոն-«Թռիչք կկվի բնի վրայով»- 17:00
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն-«Բիմ Բոմը և Նոր տարին»- 14:00

Հունվարի 2

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն-Ամանորյա ներկայացում- 11:00, 13:00, 15:00, 17:00
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադ. թատրոն-«Ալադին» մանկական ներկայացում (հունվարի 2-7) - 12։00,14։30,17։00
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն-«Բիմ Բոմը և Նոր տարին»- 14:00
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական. թատրոն-«Другой человек»- 17:00
Երևանի խամաճիկների պետական թատրոն-Մանկական ներկայացում- 12:30
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-Ֆոյե համերգ- 17:00
Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-«Ծովահենների հեքիաթը»- 13:00
Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն-«Լոռեցի Սաքոն»- 19:00

Հունվարի 3

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-Ֆոյե համերգ- 17:00
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն-«Բևեռային ճեպընթաց»- 12:00,14:00,16:00
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրատատիկական թատրոն-Ամանորյա ներկայացում- 12:00
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն-Մանկական ներկայացում- 11:00,13:00,15:00
Պետական կամերային երաժշտական թատրոն-«Նվեր Ձմեռ պապիկին»- 12:00,14:00

2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ՝ ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու), Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00), Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):