«Երեխան գնում, զոհվում է, ինչի՞ համար. հայրենիքի՞ համար, ի՞նչ հայրենիք». Նունե Եսայան
![]() Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ և ցանկություն էլ չունի: Նա նշել է, որ ՀՀ երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կարևորը եղել է խաղաղությունը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում: «Ես հեռու եմ քաղաքականությունից, չեմ հասկանում դա, չեմ էլ ուզում հասկանալ, որովհետև էնքան կեղտոտ դաշտ ա դա: Երկու նախագահներ որոշում են էս սահմանն իմն ա, չէ, իմն ա, մարդկանց տանում են, զոհվում են, իմ երեխան գնում, զոհվում է, ինչի՞ համար, հայրենիքի համար, ի՞նչ հայրենիք: Հայրենիքի գաղափարն ուրիշ ա»,- ասել է նա: Խոսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ Նունե Եսայանը նշեց, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն. «Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»: Մանրամասն՝ տեսանյութում: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
