«Էլ թույլ չենք տա». Նունե Եսայան
![]() Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մշակույթի ավելի քան 60 գործիչների հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, որին միացել էր նաև ինքը: «Շատ հարգարժան մարդկանց հետ միասին միացել եմ այդ գաղափարին, որպեսզի փոխվի խափանման միջոցը մի մարդու, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը: Էս ո՞ւր ենք գնում, մարդասիրություն, աջակցություն, չկա՞, կորե՞լ ա էդ ամեն ինչը: Թող լինի դատ, թող լինեն ապացույցներ, և եթե կապացուցվի ինչ-որ բան, թող դատեն էդ մարդուն...: Ես միացել եմ իմ կոլեգային. Սյուզանը, Սիրոշոն, նրա ամուսինը՝ Լևոնը, ես պարտավոր եմ լինել նրանց կողքին»,- ասել է նա: Ճշտող հարցին, թե չի՞ զղջում դրա համար, երգչուհին պատասխանել է. «Բնականաբար ոչ: Ամեն քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, և ես կարող եմ լինել այն մարդու կողքին, ում կողքին համարում եմ, որ պետք է լինեմ...: Էս ինչ են անում: Անթույլատրելի է, չափն արդեն անցնում են: Էլ թույլ չենք տա»: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
