Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագիրը
567
Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 17:25
![]() Դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ամանորի նվեր է պատրաստել երաժշտասերների համար։ Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածի մեր մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։ «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ։ Ունկնդիրները կվայելեն «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան արև»‚ «Ճերմակ անուրջներ»‚ «Մեր մանկության տանգոն»‚ «Հին օրերի երգը» և բազմաթիվ այլ ֆիլմերի համար գրված մեղեդիները։ Էկրանին կներկայացվեն հատվածներ կինոնկարներից։ Նշենք‚ որ 2019-ը հոբելյանական էր Տիգրան Մանսուրյանի համար. մաեստրոն նշում է 80-ամյա հոբելյանը։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
