««Խաչատրյանը և ջազը» ծրագիրը պետք է ներկայացվի նաև Հայաստանից դուրս». Վահագն Հայրապետյան
![]() Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագիրը։ Արամ Խաչատրյանի Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից‚ Սովետական Հայաստանի հիմնը‚ Անդատինոն‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ հնչեցին ջազային մշակմամբ։ Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Վահագն Հայրապետյանը «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հաջողությունը բացատրում է ինքնատիպությամբ։ «Ծրագիրը միշտ փորձում ենք թարմացնել‚ նոր մշակումներ են ավելանում։ «Խաչատրյանը և ջազը» այն ծրագիրն է‚ որը պետք է հանվի Հայաստանի սահմաններից դուրս։ Արտասահմանի ունկնդիրն այս կերպ նույնպես պետք է հնարավորություն ունենա լսելու Խաչատրյանին։ Սա բարձր նշաձող ունեցող ծրագիր է»‚- ասաց Վահագն Հայրապետյանը։ Արմեն Հյուսնունցը կարծում է‚ որ «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հիմքում Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունն է և մի փոքր ինտրիգ՝ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունները‚ ինչն ունկնդրին շատ հետաքրքրում է և խրախուսում գալ համերգասրահ ու լսել‚ թե ինչպես է ստացվել այդ ուշագրավ նախաձեռնությունը։ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը‚ Արմեն Հյուսնունցը‚ Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

