Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Խաչատրյանի փառատոնի շրջանակում կայացավ Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը

595
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 03:30
Խաչատրյանի փառատոնի շրջանակում կայացավ Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լցվել էր դաշնակահարուհի‚ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի երաժշտության ելևէջներով։ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում կայացած մենահամերգի ընթացքում դաշնակահարուհին կատարեց Արամ Խաչատրյանի‚ Ֆրեդերիկ Շոպենի‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ֆեդերիկո Մամպոուի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը մշտապես ձգտում է նորի։ Հարուստ է նրա կատարողական‚ համերգային կենսագրությունը։ Շրջագայություններ է ունեցել ամբողջ աշխարհում‚ ելույթ է ունեցել այնպիսի համերգասրահներում‚ ինչպիսիք են Բեռլինի Konzerthaus-ը‚ Համբուրգի Էլբֆիլհարմոնիան‚ Ամստերդամի Concertgebouw-ն‚ և բազմաթիվ այլ հայտնի հարթակներում։ Նրա կատարումները հեռարձակվել են BBC Radio 3, NDR Kultur, Radio France, France 3, RAI 3 ալիքներով։ Դաշնակահարուհին հանդես է եկել հայտնի նվագախմբերի հետ‚ բազում հեղինակավոր փառատոների շրջանակներում։