Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Մանուկների և պատանիների համար գրքերի շնորհանդես-տոնավաճառ՝ Ամանորին ընդառաջ

346
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 09:05
Մանուկների և պատանիների համար գրքերի շնորհանդես-տոնավաճառ՝ Ամանորին ընդառաջ

Գրքերի տոն՝ մանուկների ու պատանիների համար: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 20-ին և 21-ին կանցկացվի ցուցահանդես-տոնավաճառ՝ հատուկ մանուկների և պատանիների համար: Այն իրականացնում են Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և IBBY Armenia-ն:

Իրադարձության շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, տարբեր տարիքի ընթերցողների համար նախատեսված գրքերի մեծ ցուցահանդես և վաճառք, կինոդիտում: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00 տեղի կունենա «Հեքիաթի ժամ» ինքնատիպ միջոցառումը, որի շրջանակում մանուկները հեքիաթ կունկընդրեն: Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00 կանցկացվի դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց... » ստեղծագործության հիման վրա նկարահանված «Десять негритят» ռուսերեն ֆիլմի ցուցադրություն: Նույն օրը ժամը 18:30 կկայանա #1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այն թարգմանել է երգչուհի երգչուհի Աննա Դանիելյանը: Շնորհանդեսը կուղեկցվի նրա համերգով:

Հավելենք, որ ցուցահանդես-տոնավաճառն Ամանորին ընդառաջ աննախադեպ իրադարձություն կլինի մանուկների և պատանիների, ինչպես նաև նրանց ծնողների համար: Այստեղ հնարավոր կլինի գտնել ցանկացած ճաշակի, ոճի գիրք և գրականություն: