Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է Ամանորի միջոցառումներին
![]() Երևանի կենդանաբանական այգում սկսվել են Ամանորի նախապատրաստությունները։ Այգին աշխատակիցների և այցելուների ջանքերով տոնական տեսք է ստանում։ Իսկ հիմնական միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ից։ Այդ օրը կենդանաբանական այգու դռները բաց կլինեն բոլորի առջև. մուտքն անվճար է։ Ծրագրի ընթացքում մանուկները հնարավորություն կունենան մասնակցելու այգում կազմակերպվող ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղերին, ստանալու տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Իսկ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների համար կվարեն հետաքրքիր խաղեր և մրցույթներ։ Ծրագրին հրավիրվել են նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սաները՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից, «Քայլ առաջ» հիմնադրամի շահառուները, Երևանի կենդանաբանական այգում անցկացված հիպոթերապիայի մասնակիցները և «Լուսե» կենտրոնի սաները. տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12



