«Կոնցերտանտ» նոր երիտասարդական կամերային նվագախումբը կներկայացվի հանրությանը
![]() Հայաստանում երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներից բաղկացած նոր նվագախումբ է ստեղծվել: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00 կկայանա բոլորովին նոր՝ «Կոնցերտանտ» կամերային նվագախմբի շնորհանդեսը, որը կուղեկցվի կոլեկտիվի անդրանիկ համերգով: « «Կոնցերտանտ»-ի երաժիշտները համախմբվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ ժամանակ և տարածություն չճանաչող արվեստը՝ հայտնի երաժշտական ստեղծագործությունները ներկայացնել նոր մոտեցմամբ ու հնչողությամբ: «Կոնցերտանտ»-ն իր յուրահատուկ տեմբրով և կատարումներով ձգտում և հավակնում է լինել միջազգային բեմերում ներկայանալի նվագախումբ»,-նշում է նվագախմբի գաղափարի հեղինակ դիրիժոր Վահան Գևորգյանը: Նվագախումբ ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացել է մի քանի տարի առաջ, և այժմ հասունացել է այն հանրությանը ներկայացնելու պահը: Նշենք, որ անդրանիկ համերգին նվագախումբը կներկայացնի Վիվալդիի, Գրիգի, Մորիկոնեի, Շտրաուսի և այլ կոմպոզիտորների գործեր: Նվագախումբը կոչվում է «Կոնցերտանտ», քանի որ այդ բառի նշանակություններից մեկը վիրտուոզն է: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
