Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

484
Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ., 23:30
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։50-ի սահմաններում Նոր Արմավիր գյուղի վարչական տարածքում բախվել են երկու ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած և վիրավոր վարորդների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: