Մահացել է երգահան, բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը
![]() Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահան Արծրունին: Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում՝ արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը՝ մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ավելի քան քսան գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ: 1977 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ։ Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
