«Ուրախ եմ ելույթ ունենալ նման հանդիսատեսի առաջ». Մաքսիմ Վենգերովը տպավորված է
![]() Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով մեկնարկեց Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Համերգին ներկա էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Համերգային ծրագրում հնչեցին Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»‚ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգային երեկոն ուղեկցվում էր երաժշտասերների բուռն ծափահարություններով։ Ինքը՝ Վենգերովը‚ բեմից իր խորին երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով‚ որ ուրախ է ելույթ ունենալ նման հանդիսատեսի առաջ‚ որն իր էներգիայով վարակում է և ուժ ներշնչում ստեղծագործելու համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ մեծ պատասխանատվություն է աշխատել Մաքսիմ Վենգերովի հետ։ Անդրադառնալով ներկայացված ծրագրին՝ դիրիժոր Սմբատյանը նշեց‚ որ խաչատրյանական փառատոնի բացման համերգի ծրագիրը նվագախումբը հունվարին Մաքսիմ Վենգերովի հետ կատարելու է եվրոպական շրջագայության ընթացքում։ Նա հատկապես ընդգծեց այն փաստը‚ որ եվրոպական լավագույն բեմերում հնչեցնելու են Ջոն Տեր-Թադևոսյանի՝ ականավոր հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը‚ ում սիմֆոնիզմը շատ հարազատ է իրեն։ Ի դեպ‚ Ջոն Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան բարձր է գնահատել Շոստակովիչը‚ և այս հրաշալի ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի մեր երկրի սահմաններից դուրս՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգից հետո խոսելով տպավորությունների մասին՝ Մաքսիմ Վենգերովն ասաց‚ որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։ Ի դեպ‚ մաեստրո Վենգերովը հիշեց‚ որ առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել որպես դիրիժոր‚ այնուհետև նաև՝ որպես ջութակահար։ ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

