Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունեցել հանրահայտ կիթառահար Պետրիտ Չեկուն
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է եկել համերգային ինքնատիպ ծրագրով: Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ համերգի շրջանակում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ներկայացել է համաշխարհային ճանաչում վայելող երկու արտիստների հետ: Հանրաճանաչ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ՝ մեր երկրում առաջին անգամ ելույթ է ունեցել համաշխարհային ճանաչում վայելող կիթառահար Պետրիտ Չեկուն (Խորվաթիա/Կոսովո), ով սերտ համագործակցում է հանրահայտ Hauser-ի և այլ գերաստղերի հետ, և առաջին անգամ էր մեր տարածաշրջանում: Համերգային ծրագրում ընդգրկված էին Խոակին Ռոդրիգոյի Արանխուեսյան կոնցերտը, Բիզե-Շչեդրինի «Կարմեն սյուիտը», Իսահակ Ալբենիսի «Աստուրիասն» և այլ գործեր: Մաեստրո Մարչիանոն փաստում է՝ նման ծրագիրը շատ գրավիչ է լայն հասարակության համար: Ծրագիրն այնպես են կազմել, որ այն իսպանական ռիթմեր ներկայացնի: «Ինձ համար մեծ պատիվ էր վերջապես հնարավորություն ունենալ հանդես գալ Կամերային նվագախմբի հետ, և մեծ սիրով եմ ընդունել առաջարկը: Առաջին անգամ էի հանդես գալիս այս նվագախմբի հետ: Պետք է ասեմ, որ Հայաստանն ամենատաղանդավոր երկրներից է: Այստեղ բացառիկ տաղանդի տեր երաժիշտների եմ հանդիպել»,- նշել է Ջանլուկա Մարչիանոն և հավելել, որ մշտապես մեծ ուրախությամբ է ելույթ ունենում Հայաստանում: Անդրադառնալով համերգի մենակատարին՝ կիթառահար Պետրիտ Չեկուին, Մարչիանոն ընդգծել է, որ նա բացառիկ տաղանդի տեր հիասքանչ կիթառահար է, պարբերաբար հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Մաեստրոն դրական է գնահատել համագործակցությունն արտիստի ու նվագախմբի հետ: Պետրիտ Չեկուն անկեղծացել է՝ մշտապես ցանկացել է հանդես գալ հենց Հայաստանում: Իր առաջին մենեջերը հայ է եղել, բացի այդ, արտիստը խոստովանել է, որ բազում հայ երաժիշտներ իրենց ազդեցությունն են ունեցել իր կայացման վրա: Փաստում է՝ թեև առաջին անգամ էր մեր երկրում, սակայն հարազատության զգացողություն է ունեցել: Նշենք, որ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն մեծ պահանջարկ վայելող արտիստ է ամբողջ աշխարհում: Ներկայում Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորն է: Նաև Բեյրութի հեղինակավոր Ալ Բուստան փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, հիմնադրել է Լերիչիի Festival Suoni dal Golfo փառատոնը: Հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, եղել Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ դիրիժորը: Համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Գոտյե Կապյուսոնը, Խատյա Բունիաթիշվիլին, Աննա Տիֆուն, Սթիվեն Իսերլիսը, Ալեքսանդրա Սումը և այլք: Դիրիժորը տարիներ առաջ Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում: Վիրտուոզ կիթառահար Պետրիտ Չեկուն հանդես է եկել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Եղել է Բալթիմորի սիմֆոնիկ, Չեխիայի կամերային, Զագրեբի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի մենակատար: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12


