«Պատգամ». հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատգամ» հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսին կմատուցվեն Սոս Սարգսյանի պատգամները, հատվածներ հայ ազգի համար թևավոր դարձած նրա բարոյախրատական աֆորիզմներից։ Կցուցադրվեն տեսաշարեր հանրությանն անհայտ նրա բազմաթիվ ներկայացումներից, ֆիլմերից, հեռուստաներկայացումներից։ Որոշ նյութեր հանրության դատին կներկայացվեն առաջին անգամ։ Ելույթ կունենան Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների արտիստները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և անհատ կատարողներ: Սոս Սարգսյանը՝ որպես գրող. նրա «Կանչ» և «Ընդհատում» վիպակներից կընթերցվեն հատվածներ և կներկայացվեն դրվագներ՝ տարբեր թատրոնների արտիստների մասնակցությամբ: Հոբելյանական հանդիսավոր երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: |
«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
147Երեկ, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
127Երեկ, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
137Երեկ, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
164Երեկ, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
14220.04.2024, 23:24Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
41520.04.2024, 00:24