Այսօր ծնվել են օպերային արվեստի վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը
![]() «Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարն՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՜ իրեն, և՜ իր ժողովրդին»,- ասել է Մարտիրոս Սարյանը: Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ծնվել են օպերային արվեստի մեծագույն վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը: Օպերային երգչուհին, ում նաև անվանել են «հայկական սոխակ», 1949-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»,- այսպես է բնորոշել երգչուհուն Ավետիք Իսահակյանը: Տիգրան Լևոնյանը երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ՝ Գոհար Գասպարյանի մոտ, այնուհետև ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962-ից եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: Եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նա մի շարք բեմադրությունների հեղինակ է, նկարահանվել է ֆիլմերում: 1984-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Հիշեցնենք, որ այս տարի նշվում է մեծ երգչուհու ծննդյան 95-ամյակը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12


