«Ուրախ եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ». Մաքսիմ Վենգերով
![]() Դեկտեմբերի 14-ին Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ «Ես ուրախ եմ‚ որ ինձ հնարավորություն է ընձեռվել համագործակցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում։ Դեկտեմբերի 14-ին կկայանա մեր համերգն այդ հիանալի կոլեկտիվի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ։ Ուրախ եմ նաև 2019-2020թթ. համերգաշրջանում լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ արտիստը»‚- իր տեսաուղերձում ասում է երաժիշտը։ Նշենք‚ որ 2020թ. հունվարի 8-21-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ կմեկնեն եվրոպական համերգային շրջագայությունների։ Վենգերովի համոզմունքն է, որ երաժշտությունը համամարդկային շփման և փոխըմբռնման կատարյալ լեզու է: Եվ հայ երաժշտասերները դեկտեմբերի 14-ին Երևանում հնարավորություն ունեն շփվելու Վենգերովի արվեստի հետ։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
