Արցախի պատմամշակութային ոլորտի համար բյուջեից կհատկացվի շուրջ 122 միլիոն դրամ
Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է պատմամշակութային ոլորտի 2020թ. հատկացումների հարցը: Ըստ այդմ, Գտչավանքի վանական համալիրի տարածքում նախատեսվում են աշխատանքներ իրականացնել եկեղեցու ներսի պատերի վրա: Վերջիններիս վրա առկա են բազմաթիվ փորագրություններ, որն, ըստ նախարարի, արվել է հուշարձանի անբարեխիղճ այցելուների կողմից: Շուշիի շրջանի Հունոտի քարե կամրջի վերականգնման աշխատանքների իրականացմամբ նախատեսվում է շարունակել 2019թ-ին մեկնարկած կամրջի վերականգնման աշխատանքները: Ասկերանի ամրոցի օգտագործման, տարածքի բարեկարգման և երկայնական պատերի վերականգնման աշխատանքները հիմնականում կիրականացվեն երկայնական պատերի վերականգնման ուղղությամբ: Շուշիի պարսպապատերի և աշտարակների վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը կապված է Շուշիի պարսպապատերի աշտարակներից մեկի վթարային վիճակի հետ: Հուշարձանների տարածքների բարեկարգման և կազմակերպման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տարածքում գտնվող «Վահան Բեյ» կոչվող կամրջի ամրակայման և վերականգնման աշխատանքներ ու Շուշի քաղաքի Գարեգին Նժդեհ և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում գտնվող նախկին թեմական դպրոցի վթարային պատի քանդման և վերաշարման աշխատանքները: Հուշարձանների գիտավերականգնողական նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման համար 2020թ-ին նախատեսվում է 14 միլիոն դրամ, տեղեկացնում է «Արցախպրես»-ը: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54