Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը
![]() ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ (3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային)։ Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։ Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար‚ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը. դաշնակահարուհին կկատարի Խաչատրյանի‚ Շոպենի‚ Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը. կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ (Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն «Սպարտակ» բալետից‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Խորհրդային Հայաստանի հիմնը և այլն)։ Խաչատրյանի գործերի ջազային մշակումները նվագախմբի հետ կներկայացնեն մենակատարներ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։ Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ թավջութակահար Ջոնաթան Սվենսենը և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը։ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված երեկոյով‚ որի շրջանակում հանդես կգան չին մենակատարներ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններից։ 7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
