«Օնեգինը»՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում
![]() Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր ընթերցմամբ: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում: Ռուսական թատրոնի «Օնեգին» ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը... Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանի: Ներկայացումը բեմում կլինի դեկտեմբրի 6-ին և 7-ին: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
