Ջեքսոնի հիթերը հնչեցին սիմֆոնիկ նվագախմբով և նոր գործիքավորմամբ
![]() Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց‚ որ ընտրել են Ջեքսոնի ամենահայտնի ու սիրված երգերը։ Ջեքսոնի երգերի գործիքավորումները կատարել է կոմպոզիտոր, գործիքավորող Մարտին Ուլիխանյանը։ Ըստ Մարտին Ուլիխանյանի՝ եղել են Ջեքսոնի երգերի մշակումներ սիմֆոնիկ նվագախմբի համար‚ սակայն իրենք աշխատել ենայնպես անել‚ որ սիմֆոնիկ նվագախումբը լինի գլխավոր դերում. «Մենք ավելացրինք նաև DJ‚ մի քիչ ժամանակակից երանգներ մտցրինք՝ բայց թողնելով նվագախմբին որպես գլխավոր հերոս»։ Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ջեքսոնի «Earth song»‚ «You are not alone»‚ «Black or white»‚ «They don't care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ հայտնի երգեր։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
